ԼԼիլիթ Ասատրյան

Հանրապետության մի շարք մարզերում կպահպանվի հրդեհավտանգ իրավիճակը

Հանրապետության մի շարք մարզերում կպահպանվի հրդեհավտանգ իրավիճակը

Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 
Սեպտեմբերի 5-ին, 6-ին հանրապետության մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև մառախուղ։
 
Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
 
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 5-7 աստիճանով։

 

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Երևանում՝ սեպտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում