
- արտադրական շինությունում չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը.
- չեն ձեռնարկվել միջոցներ արտադրական շինությունները կենդանիների (միջատների) ներթափանցումից պաշտպանելու համար.
- պատերի, հատակի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք հեշտությամբ լվացվող-ախտահանվող են և կանխարգելում են կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը.
- բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվում նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվում պատշաճ մաքրման ու ախտահանման.
- արտադրամասն ապահովված չէ ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով.
- սանհանգույցի դռները բացվում են դեպի արտադրական շինություն:







