ԼԼիլիթ Ասատրյան

Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը. օգնության են հասել փրկարարները

Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը. օգնության են հասել փրկարարները

Սեպտեմբերի 3-ին` ժամը 23:30-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 300 մ քարշակել են KamAZ մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․), վերջինս շարունակել է ընթացքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում