ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ հանրությունը խոր հիասթափություն է ապրել և ապրում ՀԱՊԿ գործելակերպից. Նիկոլ Փաշինյան

ՀՀ հանրությունը խոր հիասթափություն է ապրել և ապրում ՀԱՊԿ գործելակերպից. Նիկոլ Փաշինյան

«ՀԱՊԿ կանոնադրության համաձայն` ՌԴ-ն պետք է միջամտեր, եթե Հայաստանը հարձակման ենթարկվեր մեկ այլ պետության կողմից, ինչը  վերջին տարիներին տեղի է ունեցել. ՀՀ որոշ տարածքներ դեռևս օկուպացիայի տակ են Ադրբեջանի կողմից: Ինչպես եք բացատրում ՌԴ` չմիջամտելու և իր ՀԱՊԿ պարտավորությունները չկատարելու պահվածքը»,- իտալական La Repubblica պարբերականի թղթակցի այս հարցին ՀՀ վարչապետը պատասխանեց.

«ՀԱՊԿ գործունակության ու պայմանագրունակության առումով Ձեր նկարագրած իրավիճակը խոսում է ճգնաժամի մասին: Դա չեմ կարծում, թե միայն ՀՀ պրոբլեմն է, ամբողջությամբ հենց ՀԱՊԿ պրոբլեմն է. բացատրությունները  տարբեր կարող են  լինել, բայց գոնե մեր տեսակետից դրանք կարևոր չեն: Այն, որ ՀՀ հանրությունը խոր հիասթափություն է ապրել և ապրում ՀԱՊԿ գործելակերպից, կարծում եմ` ակնհայտ է, նաև սա է  պատճառը, որ մենք ՀԱՊԿ` 2022 թ. աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթաժողովի ընթացքում չվավերացրեցինք, չմիացանք մի շարք փաստաթղթերի»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում