ՎՎարդուհի Հարությունյան

Իտալիան կարող է դուրս գալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունից

Իտալիան կարող է դուրս գալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունից

Իտալիայի մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը երկրի համար չի ապահովել սպասված արդյունքները՝ հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։ Նրա խոսքով՝ խորհրդարանում կքննարկվի նախաձեռնությունից Հռոմի դուրս գալու որոշումը:

«Մենք ցանկանում ենք շարունակել ինտենսիվ համագործակցությունը Չինաստանի հետ, սակայն պետք է վերլուծենք Իտալիայից արտահանումները։ Իտալիայից արտահանումը Չինաստան 2022 թվականին կազմել է 16,5 մլրդ, Ֆրանսիա՝ 23 մլրդ եվրո, Գերմանիա՝ 107 մլրդ եվրո։ Խորհրդարանը պետք է գնահատական տա և որոշի՝ արդյոք պետք է շարունակել մեր մասնակցությունն այս նախագծին»,- նշել է Տայանին։

Սեպտեմբերի 3-ին Տայանին կմեկնի Պեկին, որտեղ կքննարկվի Իտալիայի՝ հուշագրից դուրս գալու հարցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում