Գվինեացի սահմանախախտ է ձերբակալվել

Գվինեացի սահմանախախտ է ձերբակալվել

Ռուս սահմանապահները Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում ձերբակալել են տղամարդու, որը անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը: Պարզվել է, որ սահմանախախտը Գվինեայի 25 տարեկան քաղաքացի է: Նա պատմել է, որ Գվինեայից Թեհրան է մեկնել բուհ ընունվելու համար, այնտեղ երկրի տարածքով շրջագայություն կազմակերպելու փոխարեն տաքսու վարորդը իբր իրեն տարել է Թուրքիա` շրջանցելով անցակետը: Սահմանախախտը պատմել է, որ երկու օր ապրել է Թուրքիայում. իրեն թալանել են, տարել փողերն ու հեռախոսը: Դրանից հետո՝ սնունդ փնտրելիս, հատել է Արաքս գետը՝ խախտելով հայ-թուրքական պետական սահմանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում