ԱԱնժելիկա Ժամհարյան

Կինը ծննդյան արարողության ժամանակ ոսկե զարդեր է գողացել և վաճառել

Կինը ծննդյան արարողության ժամանակ ոսկե զարդեր է գողացել և վաճառել

Օգոստոսի 29-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել Լուսառատ գյուղի մի բնակչուհի: Նա հայտնել է, որ օրեր առաջ՝ 12-ամյա դստեր ծննդյան արարողության ժամանակ, հյուրերից մեկը ննջասենյակում դրված պայուսակից գողացել է ոսկյա երեք զարդ՝ պատճառելով մոտ 160 հազար դրամի վնաս:

«Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ստացած տվյալներն իրացվեցին օգոստոսի 31-ին: Հանցանք կատարած լինելու կասկածանքով ձերբակալվեց Ավշար գյուղի բնակիչ, 28-ամյա մի կին: Պարզվեց, որ նա է օգտվել տանտերերի զբաղված լինելու հանգամանքից և գողացել ոսկյա զարդերը, որոնք օգոստոսի 22-ին վաճառել է Արարատ քաղաքի ոսկու խանութներից մեկում՝ 126 հազար դրամով:

Կինը ներկայացվել է Վեդիի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում