ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ ՊՆ-ը հայտարարել է մեկ շաբաթում ուկրաինական 281 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին

ՌԴ ՊՆ-ը հայտարարել է մեկ շաբաթում ուկրաինական 281 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին

Շաբաթվա ընթացքում Ռուսաստանի արևմտյան շրջաններում ոչնչացվել է 281 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկ Տու-141 «Ստրիժ» ինքնաթիռ, ինչպես նաև ուկրաինական ինքնաթիռի տիպի 29 անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռազմական գերատեսչությունը հավելել է, որ պատերազմի սկզբից ի վեր ոչնչացվել են 466 ինքնաթիռ, 247 ուղղաթիռ, 6293 անօդաչու թռչող սարք։

«Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, ուկրաինական զորքերի կորուստները տարբեր ուղղություններով գերազանցել են 5,6 հազար զինծառայողը: Միայն Դոնեցկի ուղղությամբ հակառակորդը կորցրել է մինչև 2385 ուկրաինացի զինծառայող: Սևծովյան նավատորմի ռազմածովային ավիացիայի ինքնաթիռները ոչնչացրել են մինչև 50 ուկրաինացի զինվորականներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում