ԼԼուսինե Մուրադյան

Գիտելիքն է այն հզոր ուժը, որն օգնում է ճիշտ կառուցել մեր ապագան. ՄԻՊ-ի ուղերձը

Գիտելիքն է այն հզոր ուժը, որն օգնում է ճիշտ կառուցել մեր ապագան. ՄԻՊ-ի ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի Գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,

 

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

 

Սեպտեմբերի 1-ն ուսումնական տարվա մեկնարկն է՝ գիտելիքներով հարստանալու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբը։ Գիտելիքն է այն հզոր ուժը, որն օգնում է ճիշտ կառուցել մեր ապագան՝ հարստացնելով մարդու միտքն ու հոգին:

 

Գիտելիքի և որակյալ կրթության շնորհիվ է հնարավոր ձևավորվել հանդուրժողականության այնպիսի մթնոլորտ, որում երաշխավորված կլինի յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքը, ապահովված կլինեն այդ իրավունքների իրացման համար անհրաժեշտ կառուցակարգերը: Դրան հասնելու համար կարևոր է կատարելագործել ուսուցման մեթոդաբանությունը, իրականացնել իրավագիտակցության բարձրացմանը միտված աշխատանքներ:

 

Առաջնային է նաև համընդհանուր ներառական կրթության, երեխաների համար անվտանգ միջավայրի և ֆիզիկական մատչելի պայմանների ապահովումը, ինչպես նաև կրթական հաստատություններում բուլինգի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը, ինչը մեզանից յուրաքանչյուրից պահանջում է հետևողական աշխատանք և մեծ նվիրում։

 

Կրկին շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, մաղթում եմ հաջողակ և նվաճումներով լի տարի»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում