Օգոստոսի 31-ին` ժամը 17:22-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Կարմիր սար» կոչվող հանդամասում ավտոմեքենան խափանվել է. 3 անչափահաս երեխաներին մոտակա բնակավայր իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները երեխաներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։










