ԼԼիլիթ Ասատրյան

Շան կծելու հետևանքով բուժումը շարունակող երեխայի վիճակը գնահատվում է կայուն. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Շան կծելու հետևանքով բուժումը շարունակող երեխայի վիճակը գնահատվում է կայուն. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Շան կծելու հետևանքով Եղեգնաձորի ԲԿ-ից 4 երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժշկական կենտրոնից հայտնում են, որ երեխաների մոտ առկա են եղել վերջույթների կծած վերքեր։ Դրանք մշակելուց և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանցից երեքը վերադարձել է Եղեգնաձոր, իսկ մեկը շարունակում է գտնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքում։

«Նշենք, որ շան գլխուղեղի հետազոտությունից պարզ է դարձել, որ կենդանու մոտ առկա է կատաղություն: Երեխայի վիճակը գնահատվում է կայուն: Երեկ կատարվել է վակցինացիա, իսկ այսօր՝ իմմունոգլոբուլին»,- հայտնում են ԲԿ-ից:

Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրենից ահազանգ է ստացվել, որ նույն հասցեում գտնվող ԲԿ-ի բակում կատաղած շունը կծել է քաղաքացու․ շանը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Պարզվել է, որ չորս քաղաքացի (Գ․ Վ․ (ծնված 2013 թ․), Ս․ Թ․ (ծնված 2012 թ․), Հ․ Ա․ (ծնված 2020 թ․), Վ․ Վ․ (ծնված 2018 թ․)) շան կծածով տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար․ տուժածները, ստանալով առաջին բուժօգնություն, տեղափոխվել են քաղաք Երևան։
 
ՍԱՏՄ-ից հայտնել են, որ շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում