Անտառահատները ձերբակալվեցին

Անտառահատները ձերբակալվեցին

«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կան ձերբակալվածներ: Պարզ լիճ տանող ավտոճանապարհի եզրերից ապօրինի հատել են 2 տասնյակից ավելի ծառ՝ պետությանը պատճառելով 2,5 մլն դրամի վնաս:

4 կասկածյալներն էլ Հաղածին գյուղի բնակիչներ են։ Ձերբակալվել են նրանցից 2-ը` կազմակերպիչը և ամենաշատ ծառեր կտրած անձը, ով նաև 3 ամիս է` աշխատում է որպես Ազգային պարկի Հաղարծին տեղամասի 14-րդ պահաբաժնի տեսուչ: Մյուս 2 մասնակիցները ստորագրությամբ ազատ են արձակվել: Կատարվում է նախաքննություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում