ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին․ կա տուժած

ՃՏՊ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 31-ին` ժամը 02։55-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 9-րդ կմ-ին DAF մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մետր) և մկրատաձև-կողաշրջված հայտնվել ձորում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում