ԷԷլեն Պետրոսյան

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 31-ը, ժամը 22.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

 

Երևանի Ավան վարչական շրջանի՝ Ավան Առինջ 1-ին, 2-րդ թաղամասերի, Հր․Աճառյան փողոցի, Մ․Բաբաջանյան 38, 39 համարների, 1-70 անհատական տնատիրությունների,

 

Կոտայքի մարզի Առինջ գյուղի՝ Պ․Սևակ թաղամասի 5-րդ, 6-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ փողոցների ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում