ԼԼուսինե Մուրադյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում ի՞նչ նախագծեր են եղել

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում ի՞նչ նախագծեր են եղել

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ օգոստոսի 29-ին տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

 

Նիստի օրակարգում դրված էին ՀՀ կառավարության կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) նախագծերը:

 

Նախագծերի վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանը, իսկ հարակից զեկույցով՝ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

 

Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկումը հետաձգվեց մինչև երկամսյա ժամկետով, իսկ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը մեծամասնության կողմ քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում