ՎՎարդուհի Հարությունյան

Մինչև 2030 թ․ Վրաստանն ավելի պատրաստ կլինի ԵՄ-ին անդամակցելուն, քան Արևելյան Եվրոպայի երկրները․ Կոբախիձե

Մինչև 2030 թ․ Վրաստանն ավելի պատրաստ կլինի ԵՄ-ին անդամակցելուն, քան Արևելյան Եվրոպայի երկրները․ Կոբախիձե

Վրաստանը մինչև 2030 թվականը շատ ավելի համապատասխան կլինի Եվրամիությանն անդամակցելու չափանիշներին, քան Արևելյան Եվրոպայի հավակնորդ երկրները, այդ թվում՝ Ալբանիան, Մոլդովան, Բոսնիա և Հերցեգովինան։

Այդ մասին հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությունը։

Նախօրեին Միշելը հայտարարել էր, որ պետությունների և կառավարությունների ղեկավարները ԵՄ հաջորդ գագաթնաժողովում կքննարկեն հանրակցությանն Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության հարցը: Նա հավելել է, որ Եվրամիությունը մինչև 2030 թվականը պետք է պատրաստ լինի ընդլայնման։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում