ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան հակահրթիռային պաշտպանության համատեղ զորավարժություններ են անցկացրել

ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան հակահրթիռային պաշտպանության համատեղ զորավարժություններ են անցկացրել

Հարավային Կորեան, Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը և Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանական ուժերը Կորեական թերակղզու հարավային միջազգային ջրերում համատեղ հակահրթիռային պաշտպանության զորավարժություններ են անցկացրել:

Մասնակիցները մշակել են Կորեայի բալիստիկ հրթիռի թռիչքը համակարգչային մոդելավորմամբ հայտնաբերելու և հետևելու ընթացակարգեր։

Երեք երկրների նավաստիները փորձարկել են նաև տեղեկատվության փոխանակման համակարգը, քանի որ մինչև տարեվերջ ակնկալվում է, որ նրանք իրական ժամանակում կսկսեն տեղեկատվություն փոխանցել հրթիռների արձակման մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում