ԼԼիլիթ Ասատրյան

Արագ շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը 4-րդ հորիզոնականում է

Արագ շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը 4-րդ հորիզոնականում է

Հայաստանի թիմը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված 2023 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում: Այս մասին հայտնում են ՀՀ շախմատի ֆեդերացիայից:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնում էին Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը և Ալբերտո Աթոյանը:

Փայլուն խաղ ցուցադրեց 14-ամյա Ալբերտո Աթոյանը, ով 12 հնարավորից վաստակեց 10.5 միավոր և լավագույն արդյունքը ցույց տվեց առաջնության 286 մասնակիցների մեջ: Ալբերտոն նաև 170 կետով բարելավեց իր արագ շախմատի վարկանիշը:

Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում