ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ՊՆ-ն հերքում է 35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունները

ՀՀ ՊՆ-ն հերքում է 35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունները

35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

«ԶՈՒ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել։ Բոլոր զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի:

Որևէ հոսպիտալում, որևէ թունավորմամբ մասսայական դիմելիություն չի արձանագրվել։

Պաշտպանության նախարարությունը հորդորում է  անհապաղ, սահմանված կարգով հերքել 35 զինվորների թունավորման մասին տեղեկությունը»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում