ԼԼուսինե Մուրադյան

Զբոսաշրջության կոմիտեում մասնավոր հատվածի հետ քննարկվել է «ՀՀ զբոսաշրջության զարգացման 2024-2028 թթ․» ռազմավարության նախագիծը

Զբոսաշրջության կոմիտեում մասնավոր հատվածի հետ քննարկվել է «ՀՀ զբոսաշրջության զարգացման 2024-2028 թթ․» ռազմավարության նախագիծը

«ՀՀ զբոսաշրջության զարգացման 2024-2028 թթ․» ռազմավարության նախագծի քննարկման նպատակով 2023 թ․ օգոստոսի 28-ին ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեում կայացել է հանդիպում զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասակցությամբ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում տեղեկացրեցին, որ ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է ոլորտի առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, մեկնարկած բարեփոխումները, այդ թվում՝ օրենսդրական, համակարգելու հրամայականից։

 

Ռազմավարությունը ուղենիշային փաստաթուղթ է համարվելու առաջիկա 5 տարիների գործունեության համար, ապահովելու է զբոսաշրջության բնագավառում պետական ծրագրերի իրականացման, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ենթակառուցվածքների բարելավման համակարգվածությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում