ՄՄարիամ Մխիթարյան

Հունաստանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա

Հունաստանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա

Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Անկարա։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝  նա կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ «Նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր»,- հայտնել են նախարարությունից։

Անկարայի և Աթենքի միջև գլխավոր խնդրահարույց հարցերից է երկու երկրի ծովային սահմանների սահմանազատման խնդիրը:

Հուլիսի կեսերին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել էր, որ Հունաստանն ու Թուրքիան տրամադրված են առաջիկա ամիսներին մշակել իրենց հարաբերությունների զարգացման ավելի հստակ ճանապարհային քարտեզ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում