ԼԼիլիթ Ասատրյան

Վահագն Խաչատուրյանը Հնդկաստանի նախագահին շնորհավորել է «Չանդրայան-3» տիեզերական կայանի բարեհաջող վայրէջքի կապակցությամբ

Վահագն Խաչատուրյանը Հնդկաստանի նախագահին շնորհավորել է «Չանդրայան-3» տիեզերական կայանի բարեհաջող վայրէջքի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական նամակ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Լուսնի հարավային բևեռում «Չանդրայան-3» տիեզերական կայանի բարեհաջող վայրէջքի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նամակում, մասնավորապես, ասված է.

«Ուրախ եմ, որ Հնդկաստանը դարձավ առաջին երկիրը, որի լուսնագնացը վերահսկվող փափուկ վայրէջք կատարեց Լուսնի հարավային բևեռի մոտ, չնայած հնդիկ մասնագետներն արդեն երրորդ անգամ են հաջողությամբ տիեզերանավ դուրս բերում Lուսնի ուղեծիր:

Լուսնի ուսումնասիրությունների ոլորտում սա բեկումնային իրադարձություն է, որը մեծապես կնպաստի Երկրի արբանյակի գաղտնիքների հետագա բացահայտմանը և նրա հնարավոր ռեսուրսների օգտագործմանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ նորանոր նվաճումներ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում