ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում մեկնարկել են Agile Spirit բազմազգ զորավարժությունները

Վրաստանում մեկնարկել են Agile Spirit բազմազգ զորավարժությունները

Վրաստանում մեկնարկել են Agile Spirit - 2023 բազմազգ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Վրաստանն արդեն 11-րդ անգամ է ընդունում այս զորավարժությունները։ Դրանց առաջին ցուցադրական մասը տեղի է ունեցել Վազիանի ռազմական օդանավակայանի տարածքում», - ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության 173-րդ օդադեսանտային բրիգադի անձնակազմը վայրէջք է կատարել օդանավակայանում։ Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ ամերիկացի զինվորականներին դեսանտ են իջեցրել ամերիկյան C-17 բազմաֆունկցիոնալ ռազմատրանսպորտային ինքնաթիռից։

Ըստ նախարարության՝ զորավարժություններին մասնակցում է ավելի քան 3 հազար զինվորական 21 երկրից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում