ԼԼիլիթ Ասատրյան

Դրախտիկ գյուղում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Դրախտիկ գյուղում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Օգոստոսի 21-ին` ժամը 23։42-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դրախտիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են Toyota մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Զ․-Մ․) և ZIL մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1968 թ․)։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Զ․-Մ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքե­նային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում