ԼԼիլիթ Ասատրյան

Դավթաշենում կառուցվում է Երկրորդ թաղամասը Առաջինին կապող ճանապարհահատված

Դավթաշենում կառուցվում է Երկրորդ թաղամասը Առաջինին կապող ճանապարհահատված

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ Դավթաշենը կունենան նոր շրջանցիկ ճանապարհահատված: Այն 2-րդ թաղամասը կկապի առաջինին:

Դեռևս խորհրդային տարիներին Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված նախագիծն այսօր գործնական փուլ է մտել: Այժմ տեղում հողահարթեցման աշխատանքներ են:

«Դավթաշենի բոլոր թաղամասերը, բացի երկրորդից, իրենց սահմաններով ունեն ճանապարհներ: Ծրագրի իրագործման շնորհիվ 2-րդ թաղամասը լիարժեք կմիանա առաջինին: Ամեն ինչ անում ենք, որ արդեն այս տարի ճանապարհը շահագործման հանձնվի»,-ասում է վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը:

Ճանապարհի երկարությունը կլինի մոտ 500 մետր, լայնությունը՝ 15-16 մ: Կկառուցվի արտաքին լուսավորության համակարգ՝ ստորգետնյա մալուխներով: Ճանապարհը յուրաքանչյուր ուղղությամբ կունենա երթևեկելի երկու գոտի:

«Առաջին երթևեկելի գոտին կունենա 3.5 - 4 մ լայնություն, իսկ 2-րդ գոտին 3 - 3.5 մ լայնություն, նաև 2 – 2.5 մ լայնությամբ մայթեր կկառուցվեն»,-ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության ճանապարհների միջին նորոգման և հիմնանորոգման ծրագրի պատասխանատու ինժեներ Արման Սարգսյանը:

Թեև տարիներ շարունակ խոսվել է տեղում ճանապարհի անցկացման մասին, որոշ բնակիչներ ցանկապատել էին տարածքներն ու, այսպես ասած, «բոստաններ» հիմնել:

Շինարարությունից հետո հարակից տարածքն ամբողջությամբ կկանաչապատվի:

Վարչական շրջանի ղեկավարի խոսքով տեղում հանգստի նոր գոտի կհիմնվի, կտնկվեն ծառեր:

Նոր ճանապարհահատվածը զգալիորեն կբեռնաթափի զուգահեռ ընթացող կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը:

Բնակիչներն էլ կօգտվեն փողոցով անցնող հանրային տրանսպորտից: Նախատեսվում է ճանապարհի հարակից տարածքում կառուցել մարզադպրոց: Ճանապարհաշինական այս ծրագիրը կարևոր է նաև թաղամասի հետագա զարգացման համար:

Մանրամասները՝ տեսանյութում:


Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում