ԼԼիլիթ Ասատրյան

Ջերմուկում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան

Ջերմուկում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան

Օգոստոսի 20-ին` ժամը 21։30-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի «Ֆորտե» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Շահումյան փողոցում Nissan մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա., ծնված 1969 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում