ԼԼիլիթ Ասատրյան

Անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած կինը կալանավորվեց

Անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած կինը կալանավորվեց

Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կինը՝ Ա. Արևշատյանը, քիչ առաջ կալանավորվեց։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Ոստիկանությունը պարզել էր, որ երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը տեսանկարահանվել է Գավառում: Անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, և կինը ձերբակալվել էր:

Հունիսի 19-ին կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

«1լուրեր»-ը թեմային անդրադարձել է «Հարևանները լռում են, ուսուցիչները ցնցված են. ինչ է պատմում բռնության ենթարկված աղջնակի դասղեկը» ռեպորտաժում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում