ՎՎարդուհի Հարությունյան

Զելենսկին և Շվեդիայի վարչապետը պայմանավորվել են Ուկրաինայում շվեդական CV-90 հետևակի մարտական մեքենաների արտադրության մասին

Զելենսկին և Շվեդիայի վարչապետը պայմանավորվել են Ուկրաինայում շվեդական CV-90 հետևակի մարտական մեքենաների արտադրության մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստենսոնի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել Ուկրաինայում շվեդական CV-90 հետևակի մարտական մեքենաների արտադրության և վերանորոգման վերաբերյալ:

«Մենք խոսեցինք լրացուցիչ CV-90-ների մատակարարման մասին, բայց ցանկացած օգնություն չի կարող անվերջ լինել, ուստի ես շատ շնորհակալ եմ Ուկրաինայի տարածքում CV-90-ի արտադրության տեղայնացման կարևոր քայլի համար»,- ասել է Զելենսկին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նաև տեղեկացրել է, որ ուկրաինացի զինվորականները սկսել են մարզվել Շվեդական Archer հրետանային համակարգերի հետ աշխատելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում