ԳԳոհար Սարգսյան

Երևանի ավագանու ընտրությունների համար գրանցվել են 13 կուսակցություն և մեկ դաշինք

Երևանի ավագանու ընտրությունների համար գրանցվել են 13 կուսակցություն և մեկ դաշինք

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 18-ին գումարված հերթական նիստում գրանցեց 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 13 կուսակցությունների և 1 դաշինքի ընտրական ցուցակները։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:

Գրանցված կուսակցություններն են․

Հայաստանի եվրոպական կուսակցություն

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն

«Ուժը հայրենյաց» կուսակցություն

«Հանրային ձայն» կուսակցություն

«Ազգային առաջընթաց» կուսակցություն

«Հաղթանակ» կուսակցություն

«Ապրելու երկիր» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Միացյալ Հայաստան» կուսակցություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Արդար Հայաստան» կուսակցություն։

Գրանցված դաշինքը «Մայր Հայաստանն» է՝ կազմված «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից։

Գրանցված կուսակցությունների և դաշինքի ընտրությունների մասնակցության հերթական համարների, Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերի ժամանակացույցի ու արտաքին գովազդային վահանակների   վիճակահանությունը տեղի կունենա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի օգոստոսի 19-ի արտահերթ նիստում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում