ԼԼուսինե Մուրադյան

Ձեր նշանակումը կնպաստի շրջակա միջավայրի ոլորտում փոխգործակցության սերտացմանը. Սիմիդյանը՝ Իրանի դեսպանին

Ձեր նշանակումը կնպաստի շրջակա միջավայրի ոլորտում փոխգործակցության սերտացմանը. Սիմիդյանը՝  Իրանի դեսպանին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:

 

Նախարար Հակոբ Սիմիդյանը ողջունել է գործընկերներին և շնորհավորել դեսպանին նշանակման կապակցությամբ ու հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ:

 

Նախարարը հույս է հայտնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի նշանակումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար:

 

«Մեր երկրների միջև առկա են բարեկամական դիվանագիտական հարաբերություններ և ոլորտային սերտ համագործակցություն, լիահույս եմ, որ Ձեր նշանակումը կնպաստի շրջակա միջավայրի ոլորտում փոխգործակցության սերտացմանը և արդյունավետության բարձրացմանը»,- նշել է նախարարը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն օրակարգ։ Կողմերը պայմանավորվել են համագործակցել տարածաշրջանում բնապահպանական խնդիրների կանխման և լուծման ուղղությամբ, իրականացնել փորձի փոխանակում և համատեղ ծրագրեր։

 

Հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված գաղափարների իրագործման ուղղությամբ մեկտեղել ջանքերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում