ՄՄարիամ Մխիթարյան

Հացահատիկի գործարքի դադարեցումից հետո Ուկրաինայից առաջին նավը մտել է Ստամբուլ

Հացահատիկի գործարքի դադարեցումից հետո Ուկրաինայից առաջին նավը մտել է Ստամբուլ

Հացահատիկի գործարքի դադարեցումից հետո ուկրաինական Օդեսայի նավահանգստից մեկնած առաջին նավը ժամանել է Ստամբուլ։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ «Ժոզեֆ Շուլտե» բեռնանավը Բոսֆոր է մտել Հոնկոնգի դրոշի ներքո: «Հայտնի է դարձել, որ նավը խարիսխ է նետելու Ստամբուլի մոտ գտնվող Ամբարլի նավահանգստում: Այն տեղափոխում է 30 հազար տոննա բեռ»,- նշում են աղբյուրները։

Ավելի վաղ France 24 հեռուստաալիքը հայտնել էր, որ «Ժոզեֆ Շուլտեն» շարժվում է Ստամբուլ նոր մարդասիրական միջանցքով, որն առաջարկել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, չնայած Ռուսաստանի կողմից ուկրաինական նավահանգիստների շրջափակմանը։

Ռուսաստանը հուլիսի 17-ին խզել է հացահատիկի գործարքի վերաբերյալ համաձայնագրերը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ գործարքի՝ ՌԴ-ից պարարտանյութերի և այլ ապրանքների արտահանման և բանկային գործարքների վերականգնմանն առնչվող մասը երբեք չի կատարվել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում