ԿԿարմեն Ղուկասյան

Լիլիթ Մակունցը և Քրիստինա Քվինը ծանոթացել են Վայոց ձորի մարզի անվտանգային իրավիճակին, առկա խնդիրներին

Լիլիթ Մակունցը և Քրիստինա Քվինը ծանոթացել են Վայոց ձորի մարզի անվտանգային իրավիճակին, առկա խնդիրներին
Օգոստոսի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը համատեղ այցելել են Վայոց ձորի մարզ։ 
 
Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից՝ այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանի, ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցչի, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների հետ։
 
Դեսպանները ծանոթացել են մարզի անվտանգային իրավիճակին, առկա խնդիրներին, ինչպես նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում