ՄՄարիամ Մխիթարյան

Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը դատապարտել են ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի կողմից հարձակումներն իրենց դեմ

Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը դատապարտել են ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի կողմից հարձակումներն իրենց դեմ

Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը (UNFICYP) հայտարարություն են տարածել կղզու թուրքական կողմի հարձակումների վերաբերյալ:

«Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը դատապարտում են այսօր առավոտյան կղզու թուրքական կողմից հարձակումները ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ և կազմակերպության մեքենաները վնասելը:

Միջադեպը տեղի է ունեցել Պիլայի մոտակայքում գտնվող բուֆերային գոտում, երբ ՄԱԿ-ի խաղաղապահներն արգելափակել են տարածքում չարտոնված շինարարական աշխատանքները:

Խաղաղապահների անվտանգությանը սպառնացող վտանգներն ու կազմակերպության գույքին հասցված վնասն անընդունելի են և միջազգային իրավունքի համաձայն լուրջ հանցագործություն են, որը կհետապնդվի օրենքի ողջ խստությամբ:

UNFICYP-ը կոչ է արել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսին հարգել առաքելության լիազորությունները ՄԱԿ-ի բուֆերային գոտում, անհապաղ դուրս բերել ողջ անձնակազմն ու տեխնիկան այդ տարածքից, ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է ավելի մեծացնել լարվածությունը:

Առաքելությունն ուշադիր հետևում է իրավիճակին և հավատարիմ է մնում տարածքում հանգստության ու կայունության պահպանմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում