ՎՎարդուհի Հարությունյան

Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքը Նիգերում ռազմական միջամտության պատրաստակամություն է հայտնել

Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքը Նիգերում ռազմական միջամտության պատրաստակամություն է հայտնել

Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքը պատրաստ է Նիգերում ռազմական միջամտության, եթե դիվանագիտական ջանքերի արդյունքում հաջողություն չգրանցվի: Այդ մասին հայտարարել է համայնքի խաղաղության և անվտանգության հարցերով հանձնակատար Աբդել Ֆաթաու Մուսահը Գանայում ընթացող՝ համայնքի Զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ։

Նա հավելել է, որ համայնքը կվերականգնի Նիգերի սահմանադրական կարգը բոլոր հասանելի միջոցներով:

Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնել էր, որ Նիգերի զինված ուժերը մայրաքաղաք Նիամեյ են տեղափոխում հավելյալ ուժեր՝ հնարավոր ռազմական միջամտությանը նախապատրաստվելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում