ՄՄարիամ Մխիթարյան

Թալիբներն արգելել են կուսակցությունների գործունեությունն Աֆղանստանում

Թալիբներն արգելել են կուսակցությունների գործունեությունն Աֆղանստանում

«Թալիբան» շարժումը, որը վերահսկում է Աֆղանստանը, հայտարարել է երկրում կուսակցությունների գործունեության ամբողջական արգելքի մասին։

Թալիբների արդարադատության նախարարը, ելույթ ունենալով «Կառավարության պատասխանատվությունը ժողովրդի առաջ» հեռուստածրագրում, հայտարարել է, որ կուսակցությունների քաղաքական գործունեությունը երկրում ամբողջությամբ արգելված է, քանի որ այն շարիաթական հիմք չունի և չի բխում ազգի ու ժողովրդի շահերից»,-հաղորդում է Aamaj News-ը։

Մինչ Աֆղանստանում թալիբների իշխանություն գրավելը, երկրի արդարադատության նախարարությունում գրանցված էր 73 քաղաքական կուսակցություն։ Թալիբների իշխանության գալուց հետո կուսակցությունների առաջնորդների մեծ մասը լքել է երկիրը և այժմ ապրում է տարբեր պետություններում։

Մինչ այժմ աշխարհի ոչ մի երկիր պաշտոնապես չի ճանաչել թալիբների կառավարությունը, իսկ նրանց առաջնորդները գտնվում են ՄԱԿ-ի պատժամիջոցների ցուցակում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում