ՎՎարդուհի Հարությունյան

Մինսկը դիտարկում է ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, ԲՐԻԿՍ-ը և ՇՀԿ-ն որպես անվտանգության այլընտրանքային մեխանիզմներ․ Խրենին

Մինսկը դիտարկում է ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, ԲՐԻԿՍ-ը և ՇՀԿ-ն որպես անվտանգության այլընտրանքային մեխանիզմներ․ Խրենին

ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, ԲՐԻԿՍ-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը Բելառուսը դիտարկում է որպես անվտանգության այլընտրանքային մեխանիզմներ։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը մոսկովյան XI համաժողովում։

Նա նշել է, որ անվտանգության ապահովման համար ազգերը պետք է միավորվեն: Խրենինի պնդմամբ՝ գործադրվող «ինտեգրման ջանքերը խափանում են Արևմուտքի ծրագրերը», որը, նախարարի խոսքով, ցանկանում է պետությունների միջև տարաձայնություններ սերմանել:

«Չեմ ուզում հերթական անգամ կրկնել և հիշեցնել՝ որքան վտանգավոր է նման պայմաններում ԱՊՀ, ՀԱՊԿ և ՇՀԿ միասնության խախտումը»,- հավելել է Խրենինը։ 

Նա հավելել է, որ աշխարհում տիրող իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ միայն համախմբվելով է հնարավոր հաղթահարել աշխարհակարգի ձևավորման այս բարդ փուլը։ «Հենց այդ պատճառով ենք ավելի հաճախ խոսում ինտեգրման խորացման անհրաժեշտության մասին»,- ասել է Խրենինը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում