ԼԼուսինե Մուրադյան

Երևանի Գյուրջյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում դի է հայտնաբերվել

Երևանի Գյուրջյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում դի է հայտնաբերվել

Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում քաղաքացին ինքնասպանություն է գործել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել Վ․ Մ․-ի (ծնված 1992 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում