ՄՄարիամ Մխիթարյան

Հնդկաստանը որոշել է Ուկրաինային չհրավիրել Նյու Դելիում կայանալիք G20 գագաթնաժողովին

Հնդկաստանը որոշել է Ուկրաինային չհրավիրել Նյու Դելիում կայանալիք G20 գագաթնաժողովին

G20-ում Հնդկաստանի նախագահության հատուկ քարտուղար Միքթեշ Փարդեշին լրագրողներին ասել է, որ Ուկրաինան չկա G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների ցանկում, որը կանցկացվի սեպտեմբերի 9-10-ը։ Նրա խոսքը մեջբերում է RBC-ն։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկուն գագաթնաժողով չեն հրավիրել: Հրավիրյալների ցուցակում ինը երկիր է՝ Բանգլադեշը, Ալժիրը, Եգիպտոսը, Իսպանիան, Նիդերլանդները, Օմանը և Սինգապուրը, Ուկրաինան չի ընդգրկվել այդ ցուցակում։

Լրագրողների հարցին, թե արդյոք Հնդկաստանը կփորձի՞ միավորել գլոբալ Հարավն ընդդեմ Ռուսաստանի՝ Ուկրաինայի հակամարտության պատճառով, Փարդեշին պատասխանել է, որ G20-ը տնտեսական, այլ ոչ թե աշխարհաքաղաքական քննարկումների հարթակ է, և գագաթնաժողովում կարող են քննարկել հակամարտության տնտեսական հետևանքները, բայց ոչ դրա լուծման ուղիները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ որոշում չի կայացրել G20-ի գագաթնաժողովին իր հնարավոր մասնակցության մասին։ Միաժամանակ Հնդկաստանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարը կայցելի Նյու Դելի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում