ԱԱնժելիկա Ժամհարյան

Մելիքգյուղի մոտ Mitsubishi Pajero-ն շրջվել է. կան տուժածներ

Մելիքգյուղի մոտ Mitsubishi Pajero-ն շրջվել է. կան տուժածներ

Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։29-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մելիքգյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դաշտամիջյան հատվածում։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Գ․ Մ․-ն (ծնված 1987 թ․) և Մ․ Մ․-ն (ծնված 2022 թ․) տեղի ուժերով հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում