ԱԱնժելիկա Ժամհարյան

Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի ողբերգական մահվան առիթով

Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի ողբերգական մահվան առիթով

Հայաստանի Հանրապետության դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին ասված է Ուկրաինայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում, որին կից հրապարակված  է ՀՀ ԱԳ նախարար  Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձը Ուկրաինայի իր գործընկերոջը՝ Դմիտրո Կուլեբային:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 20.30-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում ջրահեղձ մարդ կա: 

Պարզվել է, որ ջրահեղձ եղած տղամարդը Ուկրանիայի Հանրապետության քաղաքացի է:

Պարզվել է, որ նա ժամը 20:40-ի սահմաններում Սևանա լճի հանրային լողափում՝ ափից մոտ 30 մ հեռավորության վրա, լողալիս ջրահեղձ է եղել. ՀՋՋ աշխատակիցների կողմից լճից դուրս է բերվել նրա դիակը:

Возможно, это изображение текст

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում