ԼԼուսինե Մուրադյան

Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումը Երևանում այսուհետ պետք է դադարեցնել. Ավինյան

Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումը Երևանում այսուհետ պետք է դադարեցնել. Ավինյան

Ձեղնահարկերի կառուցման գործընթացի ուսումնասիրման արդյունքում անվավեր է ճանաչվել օրենքի խախտմամբ տրված Թումանյան 39 հասցեի ձեղնահարկի կառուցման շինթույլտվությունը:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է այսօրվանից համապատասխան միջոցներ ձեռնարկել: 

«Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումը Երևանում այսուհետ պետք է դադարեցնել: Ամեն մեկը, պարզ է, ցանկանում է իր տանիքին ևս մեկ հարկ ավել ունենալ, շատերը նախկինում մեկ հարկ չէ, մեկ առանձնատուն են կառուցել, բայց դա պետք է դադարեցնել և մասնավոր դիմումներն այլևս չքննարկել»,- ընդգծել է  փոխքաղաքապետը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում