ՎՎարդուհի Հարությունյան

Ադրբեջանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, կոպտորեն խախտում է կառույցի կանոնադրությունը․ ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ադրբեջանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, կոպտորեն խախտում է կառույցի կանոնադրությունը․ ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը դատապարտելի է համարել, որ Ադրբեջանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, կոպտորեն խախտում է այդ կառույցի կանոնադրությունը: Այդ մասին նա գրել Թվիթերի իր միկրոբլոգում։

«Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են նրան, ինչին հասավ Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Դատապարտելի է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը կոպտորեն խախտում է ԵԽ կանոնադրությունը և արժեքները: Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից, հարգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և վերացնի շրջափակումը»,- գրել է Խաչատրյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում