ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինայի իշխանությունները Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում պարտադիր տարհանում են հայտարարել

Ուկրաինայի իշխանությունները Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում պարտադիր տարհանում են հայտարարել

Ուկրաինայի իշխանությունները Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում պարտադիր տարհանում են հայտարարել։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Կանաշևիչը։

Նշվում է, որ շրջանի բնակիչները կտեղափոխվեն երկրի ավելի անվտանգ շրջաններ։ Տարհանումը վերաբերում է մարտական գործողությունների գոտուն մոտ գտնվող 37 բնակավայրերին:

Օգոստոսի 9-ին Կուպյանսկի շրջանի բնակիչներին առաջարկվել է «պատասխանատու և հավասարակշռված որոշում» կայացնել անվտանգ տարածքներ տեղփոխվելու վերաբերյալ: Իշխանությունները նաև  երեխաների հարկադիր տարհանում են հայտարարել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում