Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մեկնաբանների մրցույթ

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մեկնաբանների մրցույթ

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է լրատվական թողարկումների մեկնաբանների մրցույթ: Տարիքային և սեռային սահմանափակում չկա:

Թեկնածուներից պահանջվում է.

  • Բարձրագույն կրթություն, մեկնաբանի կամ հաղորդավարի՝ առնվազն 1 տարվա, և լրագրողի կամ խմբագրի՝ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ (կայք, թերթ, ռադիո, հեռուստատեսություն, ժանրը կարևոր չէ):
  • Տիրապետել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի, միջազգային հարաբերությունների, նորագույն պատմության կարևորագույն դրվագների, հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների և պետական, քաղաքական, հասարակական գործիչների գործունեության մասին բազային տեղեկատվությանը:
  • Մտածել ոչ օրդինար, կարողանալ հնարավորինս արագ, գրագետ և սրամիտ շարադրել ասելիքը՝ հնարավորինս կարճ տեքստով: Տիրապետել իմպրովիզի նվազագույն հնարավորություններին:
  • Լինել սթրեսակայուն, աշխատասեր, պրպտող, ընկերասեր և շփվող:

Հայտերն ընդունվում են հետևյալ փաթեթով․

  • Curriculum Vitae (PDF ֆորմատով):
  • 500-600 նիշանոց մոտիվացիոն նամակ այն մասին, թե ինչու է այս աշխատանքը համապատասխանում հատկապես հենց դիմողին։
  • Տեսանյութի (պարտադիր Youtube) փակ հղում, որտեղ դիմողը որպես մեկնաբան կարդում է իր կողմից գրված բացումը (подводка) հետևյալ տեսանյութի համար` https://youtu.be/Cnq_kR5k8xo 
  • Տեսանյութը կարող է նկարահանված լինել ցանկացած տեսանկարահանող սարքով:

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 5-ը ներառյալ, միայն էլեկտրոնային տարբերակով և միայն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ «Լրատվական թողարկումների մեկնաբան» նշումով: Կդիտարկվեն միայն ամբողջական փաթեթով ներկայացված հայտերը:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմողներին հետաքրքրվածության համար և տեղեկացնում ենք, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում