ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Հյուսիսային Կիպրոսում

Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Հյուսիսային Կիպրոսում

Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատունը պատրաստվում է առաջիկայում հյուպատոսական ծառայություններ մատուցել կղզու հյուսիսային մասում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով դեսպանատան ներկայացուցչին։

Վերջինս տեղեկացրել է, որ հյուպատոսական ծառայությունների մատուցումն իրականացվելու է մշտական հիմունքներով։ Նշվում է, որ Կիպրոսի հյուսիսում, ըստ որոշ գնահատականների, ավելի քան 50 հազար ՌԴ քաղաքացի կա։

Հիշեցնենք, որ Կիպրոսի հյուսիսային հատվածը 1974 թվականից օկուպացված է Թուրքիայի կողմից։  Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ճանաչել է միայն Անկարան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում