ԼԼուսինե Մուրադյան

Ռուբինյանը Էստոնիայի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ հարցով միջազգային գործընկերների կողմից քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը

Ռուբինյանը Էստոնիայի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ հարցով միջազգային գործընկերների կողմից քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 9-ին ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

 

Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

 

Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը` կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները:

 

Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում