ՎՎարդուհի Հարությունյան

Հարավային Կովկասում այժմ հնարավոր է տևական խաղաղություն և կայունություն հաստատել․ Էրդողան

Հարավային Կովկասում այժմ հնարավոր է տևական խաղաղություն և կայունություն հաստատել․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում մասնակցել է Հանրապետության դեսպանների 14-րդ համաժողովին։ Նա հայտարարել է, որ Հարավային Կովկասում այժմ հնարավոր է տևական խաղաղություն և կայունություն հաստատել: Էրդողանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ 2020 թ. ԼՂ-ի դեմ պատերազմում անմիջական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին: Նա ընդգծել է՝ Թուրքիան վերջին տարիներին դարձել է միջազգային կարևոր խաղացող, որի յուրաքանչյուր քայլին հետևում են։

«Մենք միջամտում ենք մեր տարածաշրջանում իրադարձություններին՝ առաջնորդվելով Թուրքիայի շահով և օգտագործելով դիվանագիտության բոլոր միջոցները, կոշտ և փափուկ ուժի տարրերը»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում