ԱԱնժելիկա Ժամհարյան

Հրաձիգ Նարե Գաբրիելյանը՝ ԱՊՀ 2-րդ խաղերի փոխչեմպիոն

Հրաձիգ Նարե Գաբրիելյանը՝ ԱՊՀ 2-րդ խաղերի փոխչեմպիոն

Մինսկի սպորտահրաձգային կենտրոնում շարունակվում են ԱՊՀ խաղերի հրաձգության մրցումները։ Օգոստոսի 8-ին մրցահարթակ է դուրս եկել հրաձիգ Նարե Գաբրիելյանը, որը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում նվաճել է արծաթե մեդալ՝ ընդամենը 6 տասնորդականով զիջելով ոսկե մեդալակրին։

«Այս պահին ես արեցի իմ հնարավորությունների սահմաններում առավելագույնը, բայց ինձ համար սա պարտություն չէ, քանի որ առաջին տեղին զիջել եմ միայն 6 տասնորդական միավորով և սա առաջին միջազգային մեդալն է, որը նվաճել եմ: Կարող էի զբաղեցնել նաև առաջին հորիզոնականը։ Որակավորման փուլում ևս լավ հանդես եկա, ընդամենը 3 միավոր չբավականացրեց միջազգային վարպետի նորմա լրացնելու համար, սակայն ամեն ինչ դեռ առջևում է»,- լրագրողների հետ զրույցում նշել է 18-ամյա մարզիկը։

Այսօր մրցահարթակ էր դուրս եկել նաև Հայկ Բաբայանը, որը ելույթն ավարտել է՝ գրավելով 7-րդ տեղը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականը ԱՊՀ խաղերում մինչ այս նվաճել էր մեկ ոսկե, մեկ բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում