ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ը այսօր կհայտարարի Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին․ Reuters

ԱՄՆ-ը այսօր կհայտարարի Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին․ Reuters

Միացյալ Նահանգները այսօր մտադիր է հայտարարել Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին՝ հաղորդում է Reuters-ը։

Գործակալության աղբյուրի տվյալով՝ փաթեթում կներառվեն հակատանկային հրթիռային համալիրներ, այդ թվում՝ TOW և Javelin, ականազերծման միջոցներ և Patriot զենիթահրթիռային համալիրների զինամթերք:

Նշվում է, որ ավելի վաղ ամերիկյան իշխանությունները խոստովանել էին, որ թյուրիմացության պատճառով սխալ են գնահատել Կիևին փոխանցված սպառազինության մի մասի արժեքը, որն ուռճացված է եղել մոտ 6,2 մլրդ դոլարով: Այժմ ԱՄՆ-ը ձեռնամուխ է լինում Ուկրաինային այդ գումարի չափով ռազմական օգնություն տրամադրելուն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում