ԼԼիլիթ Ասատրյան

Ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 9-ը ներառյալ. ԿԳՄՍ նախարար

Ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 9-ը ներառյալ. ԿԳՄՍ նախարար

Ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումները ընդունվում են մինչև օգոստոսի 9-ը ներառյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Կամավոր ատեստավորմանը կարող են դիմել և մասնակցել`

  • 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները, այդ թվում՝ դասվարները,
  • միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչները, որոնք նվազագույնը 60 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում կշարունակեն իրենց մասնագիտական գործունեությունը՝ «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն,
  • 2022 թվականին 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, որոնք 2023 թվականին ենթակա են վերաատեստավորման,
  • մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը,
  • «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և նշված առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող անձը:

Մանրամասները` հետևյալ հղումով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում